Կլոպը խոսել է «Լիվերպուլի» խնդիրների մասին
Спорт«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Ցրվենա Զվեզդայի» դեմ կայանալիք խաղից առաջ համեմատել է իր թիմին շնիկի հետ, որից խլել են իր սիրելի խաղալիքը,- գրում է Mirror-ը:
«Նախորդ տարի մենք ավելի մեծ նվիրումով էինք խաղում: Հետո տեղի ունեցան պահեր, երբ թիմը սկսեց ֆուտբոլ չխաղալ: Հիմա ես պետք է կարողանամ փոխել ֆուտբոլիստների գիտակցությունը:
Ներկա պահին իմ թիմին համեմատում եմ շնիկի հետ, որից խլել են իր սիրելի խաղալիքը: Շնիկը կարծում է, թե այդ խաղալիքն այլևս նրան պետք չէ, և նա ցանկանում է խաղալ այլ խաղալիքով: Իր համար կարևոր է ոչ թե խաղալիքը, այլ հենց բուն խաղը: Նմանատիպ բան եմ ցանկանում տեսնել «Լիվերպուլի» մոտ»,- նշել է Կլոպը:
«Լիվերպուլ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին. Երևանի ժամանակով 23:00-ին: