Խորվաթիայի նախկին վարչապետը կաշառակերության համար դատապարտվել է 2,5 տարվա անազատության
Международные новостиԽորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերը դատապարտվել է 2,5 տարվա անազատության՝ 1991-1995թթ․ պատերազմի ժամանակ ավստրիական Hypo Alpe Adria բանկից կաշառք ստանալու համար։ Սակայն Սանադերը բանտ չի նստի, քանի որ այդ ժամկետից ավելի է գտնվել անազատության մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ դատարանի որոշման՝ Սանադերը, ով այն ժամանակ ԱԳ փոխնախարարն էր, բանկից ավելի քան 550 մլն դոլար է ստացել։ Բանկը, որն այլեւս գոյություն չունի, երկրին վարկեր է տրամադրել դեսպանությունների եւ հյուպատոսությունների շենքեր գնելու համար։
Սանադերը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2009թթ․ եւ այս գործով դատապարտվել էր դեռեւս 2012թ․, սակայն վճիռը բեկանվել էր երկրի Սահմանադրական դատարանի կողմից, որը որոշել էր, որ նրա հանդեպ արդար քննություն չի իրականացվել։
Դատարանի նոր որոշմամբ՝ նախկին վարչապետը նաեւ պետք է պետությանը վճարի այն ժամանակ կաշառք ստացած գումարները։