Լոռու նորանշանակ մարզպետի ունեցվածքը
ЭкономикаԼոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 2 բնակարան, ինչպես նաև՝ հասարակական նշանակության շինություն: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից, որը Ա. Ղուկասյանը ներկայացրել էր այս տարվա հունիսին՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո:
Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաև «MERCEDES–BENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա: Նշված ժամանակահատվածում Ա. Ղուկասյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ: Իսկ եկամուտները գոյացել են ձեռնարկատիրական գործունեությունից՝ կազմելով 3 500 000 ՀՀ դրամ:
Հավելենք, որ Ա. Ղուկասյանը Լոռու մարզպետի տեղակալ էր նշանակվել հունիսի 21–ին: Հոկտեմբերի 10–ից զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Ա. Ղուկասյանը 2006–2014թթ. աշխատել է «Վան–Մեդ» կենտրոնում որպես բժիշկ– ստոմատոլոգ: 2014 թվականից աշխատել է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում՝ որպես հիմնադիր–տնօրեն և բժիշկ–ստոմատոլոգ:
Նշենք նաև, որ Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: