Սերգեյ Գլազևը կարևորում է ԵԱՏՄ-ի և այլ պետությունների ազատ առևտրի գոտիների ստեղծումը
Экономика ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը կարևորում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար այլ երկրներում, մասնավորապես, Եգիպտոսում նախագծերի իրականացման հնարավորությունների ստեղծումը: ՌԴ նախագահի խորհրդականն այս մասին նշեց Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում:
«Այս պահին մենք ունենք Ռուսական արդյունաբերական գոտի Եգիպտոսում, և այստեղ մենք խոսում ենք տարբեր տեսակի արտադրությունների ստեղծման մասին , բայց նաև արդեն համատեղ ԵԱՏՄ-ի հետ»,- ասաց նա:
Գլազևի խոսքով` այլ պետությունների հետ ազատ առևտրի գոտիների ստեղծումը շատ կարևոր ասպեկտ է: «Մենք ստորագրել ենք Վիետնամի հետ համագործակցության ծրագիր,. Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր, և այստեղ կցանկանայի ընդգծել Հայաստանի դերակատարությունն այս հարցում: Միակ սահմանը, որ Իրանի հետ մենք ունենք, Հայաստանում է, և այս գոտու ստեղծումը սահմանի վրա շատ լուրջ կարևոր կողմ է համաձայնագրի առաջ մղման համար»,- հավելեց նա: