«Միլանը» կողմնորոշվել է Գատուզոյին փոխարինողի հարցում
Спорт«Միլանի» ղեկավարությունը դժգոհ է թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցած արդյունքներից և դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնից Ջենարո Գատուզոյին հեռացնելու տարբերակը:
Այժմ «Միլանը» զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ վերջին տուրում պարտվել է սկզբունքային մրցակցին՝ «Ինտերին»:
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ «Միլանի» ղեկավարությունը Գատուզոյին իրավիճակը շտկելու համար մի քանի շաբաթ ժամանակ կտա: Եթե թիմի խաղն ու արդյունքները չփոխվեն, ակումբը Գատուզոյի փոխարեն աշխատանքի կհրավիրի Ռոբերտո Դոնադոնիին, ով վերջին 3 տարիներին աշխատել է «Բոլոնյայում»:
Գատուզոյին փոխարինելու երկրորդ թեկնածուն «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է: Կոնտեի տարբերակը քիչ հավանական է, քանի որ մասնագետի ֆինանսական պահանջներն և վերջերս ՈւԵՖԱ-ի կողմից ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար պատժված «Միլանի» հնարավորությունները չեն համընկնում: