Հունաստանը Թուրքիային կոչ է արել հետևել միջազգային իրավունքին և չխախտել այն
Международные новостиԱթենքը հայտարարել է, որ իր բացառիկ տնտեսական գոտու սահմանները որոշելիս Հունաստանը մտադիր չէ հաշվի առնել միջազգային իրավունքը խախտող Թուրքիայի տեսությունները:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի, պատասխանելով Հունաստանում նոր ամերիկյան բազաների մասին հարցին, հայտարարել է, որ Աթենքը պետք է հետևի կղզիների ապառազականացման մասին պայմանավորվածություններին, հարգի միջազգային իրավունքը, սադրանքներ չիրականացնի:
Թուրք նախարարն ավելի վաղ հասկացրել էր, որ Անկարան անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի, եթե Հունաստանը խախտի Էգեյան ծովի հետ կապված իր իրավունքը՝ նկատի ունենալով տարածքային ջրերը 12 մղոնով ընդլայնելու մտադրությունը: Նա նաև նախազգուշացրել է, որ Թուրքիան այլևս չի հանդուրժի թուրքական նավերի նկատմամբ սպառնալիքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում:
«Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու սահմանագծումն, ընդհանուր առմամբ, կիրականացվի միջազգային իրավունքի հիման վրա և, իհարկե, առանց հաշվի առնելու անհիմն և կամայական տեսությունները, որոնք ընդունել է միջազգային իրավունքը խախտող Թուրքիան»,-հայտարարել են Հունաստանի ԱԳՆ-ից: