Աբրահամ Խաշմանյանը Խուանդե Ռամոթսի մաստեր կլասին մասնակցելու հրավեր է ստացել
СпортԲրեստում նոյեմբերի 6-7-ը հատուկ մասնագիտացված մաստեր կլաս է անցկացնելու իսպանացի հանրահայտ մարզիչ Խուանդե Ռամոսը:
«Դինամո Բրեստ» ֆուտբոլային ակումբը հրավեր է ուղարկել «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին:
Նա միակն է Հայաստանից, ով հրավեր է ստացել ներկա գտնվելու հատուկ մաստեր կլասին:
Առաջին օրը Խուանդե Ռամոսը կխոսի մարտավարական և տեխնիկական հարցերի մասին: Երկրորդ օրը կլինի գործնական. իսպանացի մասնագետը կանցկացնի մարզում ակումբի թիմերից մեկի հետ, որից հետո կպատասխանի մասնակիցների հարցերին:
Խուանդե Ռամոսը ծնվել է Իսպանիայում 1954 թվականին: Մարզչական կարիերան սկսել է 1992 թվականին և մինչև 2016 թվականն աշխատել է 14 տարբեր ակումբներում: Իսպանացին գլխավորել է «Ռեալը», «Տոտենհեմը», «Սևիլիան», ԲԿՄԱ-ն և մի շարք այլ ակումբներ:
Խուանդե Ռամոսը երկու անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Գավաթը, մեկական անգամ էլ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, Իսպանիայի Գավաթը և Անգլիայի Լիգայի Գավաթը: