Հորդանանում դպրոցական ավտոբուսը ջրհեղեղի տակ է հայտնվել. կա 17 զոհ
Международные новостиՀորդանանում Մեռյալ ծովի շրջանում ավտոբուսը ջրհեղեղի տակ է հայտնվել, ինչի հետևանքով 17 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության աղբյուրին:
Ինչպես հայտնում է Ammon News-ը, ավտոբուսում 44 մարդ է գտնվել, որոնք դպրոցական արշավի էին ուղևորվում: Նրանց թվում 37 դպրոցական և 7 ուղեկից է եղել:
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ 34 մարդու ողջ են հայտնաբերել: Թեև ավելի վաղ հաղորդվում էր, որ անհետ կորած մարդիկ կան: Դեպքի վայր է մեկնել երկրի վարչապետ Օմար Ռազազը:
Նշվում է, որ այն պահին, երբ սկսվել է հորդառատ անձրևը, դպրոցական ավտոբուսը ընթանալիս է եղել կամրջով: Ջրի կատաղի հոսքն ավերել է կամուրջն, ու հոսանքը քշել-տարել է ավտոբուսը: