Մաքսիմ Մանուկյանը կպայքարի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
СпортՀունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը պարտություն էր կրել քառորդ եզրափակչում՝ զիջելով Թուրքիան ներկայացնող Էմրա Քուշին: Բայց քանի որ վերջինս հասավ եզրափակիչ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտերով կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչը՝ Նորայր Հակոբյանը, ևս պարտվել էր քառորդ եզրափակչում և կմրցի բրոնզե մեդալի համար: