Գնդակոծվել են Հալեպի բնակելի թաղամասերը. խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ են գրանցվել
Международные новостиՍիրիայում գրոհայինները կրակ են բացել Հալեպի բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով 10 սիրիացի է վիրավորվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենենանտ Վլադիմիր Սավչենկոն:
«Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով տաս խաղաղ բնակիչ վիրավորում է ստացել», - հայտնել է գեներալ-լեյտենանտը:
Սավչենկոն հայտարարել է, որ չնայած ռազմական գործողությունների դադարի սահմանված ռեժիմին՝ Իդլիբի դեէսկալացիոն գոտում գործող անօրինական զինված խմբավորումների կողմից հրադադարի խախտումները շարունակվում են:
Սավչենկոն հավելել է, որ հաշտեցման ռուսական կենտրոնը անօրինական զորամիավորումների հրամանատարներին կոչ է անում հրաժարվել զինված սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին: