Ավելի քան 1 մլն բրիտանացիներ հանդես են եկել Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնելու օգտին․Independent
Международные новостиՄեծ Բրիտանիայում ավելի քան մեկ միլիոն մարդ ստորագրել է Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցով նոր հանրաքվե անցկացնելու խնդրագիրը, փոխանցում է «Գազետան»՝ վկայակոչելով The Independent-ին։
Պարբերականի տվյալներով՝ ներկայումս Բրիտանիայի կառավարությունը դեմ է Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնելուն։
Նշվում է, որ խնդրագրի հեղինակները հանդես են գալիս ԵՄ-ից Բրիտանայի դուրս գալու հարցում բրիտանացիներին վճռական խոսք ասելու հնարավորության տալու օգտին։