Վրաստանի հեռացող նախագահը քվեարկել է երկրի նախագահական ընտրություններում
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատմել է, թե ում օգտին է քվեարկել երկրի նախագահական ընտրություններին, հայտնում է «Sputnik Գրուզիան»։
Համաձայն փոփոխված սահմանադրության՝ 5-րդ նախագահի ընտրությունից հետո երկիրն ամբողջությամբ անցում կկատարի կառավարման խորհրդարանական ձեւին։ Բոլոր հաջորդ նախագահներին կընտրի ընտրական մարմինը, որի կազմում ներառված կլինեն խորհրդարանի պատգամավորներն ու տեղական իշխանության ներկայացուցիչները։
«Ես քվեարկել եմ նախագահի այն թեկնածուի օգտին, որը կլինի նախագահ բոլորի համար: Նա չի վախենա բոլորի համար նախագահ լինելուց, կլինի նախագահ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար եւ կլինի այն հատուկ զինված ուժերի գլխավոր հրամանատարը, որը բազմադարյա զարմանալի պատմություն ունի, ինչպես նաեւ տարիների զարմանալի հերոսություն: Այս հրամանատարը հպարտանալու է նրանով, որ լինելու է այս հերոսական ժողովրդի, մեր զինված ուժերի գլխավորը»,- լրագրողներին քվեարկությունից հետո ասել է նա։