Իսրայելցի զինվորականները Գազայի սահմանին գրոհել են 3 պաղեստինցիների
Международные новостиԻսրայելցի զինվորականները երկնքից հարված են հասցրել երեք պաղեստինցիների՝ կասկածելով, որ նրանք փորձում են պայթուցիկ սարք տեղադրել Գազայի հատվածի Իսրայելի հետ սահմանին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, սակայն տեղական ԶԼՄ-ներից մի քանիսը գրել են խմբի բոլոր երեք անդամների մահվան մասին։ «Երեք պաղեստինցիներ մոտեցել են Գազայի հատվածի հարավային սահմանին եւ փորձել են այն վնասել, հավանաբար՝ այնտեղ ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը նրանց ուղղությամբ կրակ է բացել»,- հավելել են զինվորականները։
Նման դեպքերը սպառնում են հրադադարին, որը նախօրեին հաստատվել էր այն բանից հետո, երբ պաղեստինցի գրոհայինները 40 հրթիռ էին արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ, իսկ իսրայելցիները, դրան ի պատասխան, գրոհել էին Գազայի հատվածի ավելի քան 90 կետ։