«Ռեալը» գլխավորելու համար Կոնտեն ընդհատել է արձակուրդը
СпортԻտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն, գրում է Tiempo de Juego-ն:
Արքայական ակումբը գլխավորելու համար իտալացի մասնագետը կընդհատի իր արձակուրդը, որն այս օրերին անցնում է Եգիպտոսում:
Սպասվում է, որ առաջիկայում «Ռեալը» կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի հեռացման մասին: Մադրիդյան ակումբը բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերից հաղթել է միայն մեկում՝ կրելով 5 պարտություն:
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը եղել է «Չելսին», որը նա գլխավորել էր 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը: