Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Օլիգարխ», բայց երբեմն միայն հայտարարագրով

Общество

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակվող հայտարարագրերի, պաշտոնատար անձանց ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ Orer.am-ը պարբերաբար տվյալներ է փոխանցում: Այդ առումով, սակայն, որոշ դեպքերում թյուրըմբռնում է լինում: Ներկայացված հայտարարագրից շատ դեպքերում կարելի է կարծել, թե պաշտոնյան օլիգարխ է, բայց պարզվում է՝ այդքան էլ այդպես չէ: Եղել են դեպքեր, երբ պաշտոնյաները զանգահարել են ու փոխանցել մտահոգությունը՝ հասկանալով, իհարկե, որ խնդիրը լրատվամիջոցինը չէ: Ավելի առարկայական օրինակ բերենք: Որպես ունեցվածք հայտարարագրվում է «Բազմաբնակարան բնակելի շենքը`մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը»: Այսինքն՝ կարդալիս կարելի է եզրակացնել, որ տվյալ պաշտոնյան բազմաբնակարան շենք ունի, բայց իրականում խոսքը մեկ բնակարանի մասին է, այնինչ հայտարարագրում չի մասնավորեցվում և գրվում է միայն տվյալ տողը: Խնդիր կա նաև, օրինակ, հողամասի դեպքում, երբ մի քանի հողամաս է հայտարարագրվում, սակայն պարզվում է՝ չափն այդքան էլ մեծ չէ, բայց «8 հողամաս» արտահայտությունն արդեն մի մեծ տարածքի կամ ահռելի կարողության տպավորություն է թողնում: Որքան էլ կարող է զարմանալի թվալ, բայց կան պաշտոնյաներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնելով՝ նշում են, որ ցանկալի կլիներ անգամ հողատարածքի չափը նշել, կամ մեքենայի տարեթիվը, որը կօգներ իրական ունեցվածքի մասին պատկերացում կազմել: 

Նշված հարցերի շուրջ զրուցել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ: Անդրադառնալով նախ «Բազմաբնակարան բնակելի շենքը…» վերոնշյալ ձևակերպմանը՝ նա ընդգծեց.

«Անշարժ գույքի դասակարգումները, դրանց տեսակավորումը մենք ոչ թե ինքնուրույնաբար ենք անում, այլ հենվում ենք անշարժ գույքի պետական կադաստրի կողմից տրամադրվող դասակարգիչների վրա, որովհետև տվ յալ ոլորտում ունենք իրավասու մարմին, որն էլ արել է գույքերի դասակարգումը: Այդ բազան օգտագործելով՝ մենք հենվում ենք գոյություն ունեցող դասակարգիչների վրա: Հետևաբար՝ բնակելի տուն, շենք, բազմաբնակարան շենքում առանձնացված տարածք, բազմաբնակարան շենքում առանձնացված բնակարան և այլ դասակարգիչները կադաստրի կողմից են տրամադրված և մենք դա օգտագործում ենք: Դրանք անշարժ գույքի տեսակավորման ընդունված հայտանիշներ են»:

Հարցին, այնուամենայնիվ, հնարավո՞ր չէ այնպես անել, որ որոշակի ձևակերպումներ փոխվեն, հասարակության համար ավելի մատչելի լինեն, նա արձագանքեց. «Կարճեցնել, պարզեցնելու հնարավորությունը կա: Ուղղակի, երբ տվյալ հարցերով զբաղվող կառույցը բավականին փորձ ու գիտելիքներ գեներացնելուց հետո օգտագործում է այդ դասակարգիչը ու դա նաև անշարժ գույքի գրանցամատյաններում է գրվում, և այն նաև տեսանելի է վկայականներում, դրա վրա չհենվելը և նոր մոտեցումներ որդեգրելը հիմնավորված չի լինի: Վերջիվերջո՝ իրավունքի պետական գրանցում իրականացնելիս մարմինը նման դասակարգում է տալիս: Եվ դա պետք է կողմերը ելակետ ընդունեն: Մենք էլ, բնականաբար, հենվում ենք այն գրանցման և այն դասակարգման վրա, որը տալիս է կադաստրը, որովհետև հետագայում մենք այդ տվյալները համադրում ենք կադաստրի տվյալների հետ՝ նույն երևույթի նկատմամբ մեր ընկալումները և լեզվաբանությունը պետք է նույնական լինեն»:

Ս. Սահակյանը նաև շեշտեց, որ դասակարգիչն ընտրում են հենց պաշտոնյաները վերը նշված տարբերակներից: Ինչ վերաբերում է գույքերի չափերին, մեր զրուցակիցը շեշտեց, որ անշարժ գույքի չափն առհասարակ ինքնուրույն հայտարարագրման ենթակա տվյալ չէ, բայց միաժամանակ հայտնեց. «Ապագա մոդելում մենք առանձնացրել ենք նաև նույնականացման համար, որը ինքնատիպ է և այն եզակի տվյալն է, որի միջոցով մենք նույնականացնելու ենք գույքը և համապատասխանաբար տեսնենք տվյալներ քառակուսի մետրերի վերաբերյալ: Բայց գործող համակարգում հանձնաժողովին ևս տեղեկատվություն չի ներկայացվում, թե, օրինակ, անշարժ գույքը, որը հայտարարագրվում է, քանի քառակուսի մետր է: Հետևաբար՝ եթե տվյալը չի տրամադրվում, հրապարակման մասին խոսք լինել չի կարող»: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մյուս կողմից հրապարակման ենթակա տվյալները ոչ թե հանձնաժողովն է որոշում, այլ՝ կառավարությունը: «Կառավարությունն ինչ ռեժիմ նախատեսեց՝ մենք դրա կիրառումն ենք ապահովում, բայց օրենսդրությունը հրապարակայնացման ենթակա տվյալների ցանկը որոշելու լիազորությունը թողել է ոչ թե հանձնաժողովին, որը մասնագիտացված կառույցն է ոլորտում, այլ կառավարությանը: Մենք այստեղ կարող ենք երկխոսել, մենք կարող ենք առաջարկություններ անել, համագործակցության միջոցով հասնել որոշ փոփոխությունների, բայց լիազորություն իրականացնողը կառավարությունն է»,–ասաց նա՝ նկատելով, որ որոշակի տվյալներ նախկինում ընդլայնվել են:

Ինչ վերաբերում է գույքի գնին, նա նշեց. «Ցանկացած անշարժ գույքի, թանկարժեք գույքի, ավտոտրանսպորտային գույքի ձեռքբերման կամ օտարման պարագայում գինը հայտարարագրվում է: Միակ բանը, որը թիվ չունի, ստանձնման պահին եղած գույքն է: Եթե պաշտոնատար անձը ընդամենը նշում է, թե ստանձնելու պահին ինչ գույք ունի, որի հետ կապված նոր գործարք չի արել, նա չի ծանրաբեռնվել դրա արժեքը որոշելու պարտականությամբ: Պարզապես մատնանշում է գույքային միավորները, բայց եթե պաշտոնավարման ընթացքում որևէ հայտարարագրման ենթակա գույքի առնչությամբ գործարք է իրականացնում, գործարքի գինը հայտարարագրման ենթակա տվյալ է և այն հրապարակվում է»:

Հետաքրքրվեցինք՝ նոր առաջարկներ կա՞ն, որոնք նաև մեր կողմից նշված հարցերի համատեքստում են: «Նոր առաջարկներ կան: Մենք OGP–ի (Open Government Partnership)՝ բաց կառավարման պլատֆորմի շրջանակներում հանձնառություն ենք վերցրել, որ որոշ տվյալներ ավելի հրապարակային դարձնենք, որ ավելի հրապարակային ձևով որոշ տվյալներ ներկայացվեն հանրությանը: Հասցեն անհատական է, բայց հասցեի տարր է հանդիսանում երկիրը, քաղաքը, որն իր մեջ անհատական տվյալ չի պարունակում: Օրինակ՝ առաջարկում ենք չբացել հասցեն, փողոցը, բնակարանի համարը, բայց առնվազն երկիրը, քաղաքը կհրապարակայնացվի, որը հասարակությանը հնարավորություն կտա հասկանալու, թե, օրինակ, պաշտոնյայի գույքը գտնվում է ՀՀ որևէ մարզում, որի արժեքն ավելի ցածր կլինի, թե՞ Լոնդոնում: Որոշակի նախաձեռնություններ կան կապված նվիրատուների հետ, որոնք քննարկման փուլում են»:

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам