Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը նվազել է 75 դոլարից
Международные новостиՀյուսիսծովյան Brent ապրանքանիշի արժեքը երեկոյան անկում է գրանցել՝ նվազելով 75 դոլարից՝ մեկ բարելի դիմաց: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ մեջբերելով աճուրդերի տվյալները, այս ցուցանիշն առաջին անգամ է գրանցվել օգոստոսի 24-ից վեր:
Հունվարյան ֆյուչերսների արժեքը 22:00-ի դրությամբ նվազել է 1.3 տոկոսով՝ կազմելով 74.91 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.71 տոկոսով՝ հասնելով 65.03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նախօրեին նավթի համաշխարհային գները նույնպես նվազել էին 1 տոկոսով՝ Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանման մտավախության պատճառով: