Իրանի դեմ պատժամիջոցները կհարվածեն այդ երկրի տնտեսության առանցքային ոլորտներին. Պոմպեո
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված պատժամիջոցները կհարվածեն այդ երկրի տնտեսության առանցքային ոլորտներին:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Պոմպեոն նշել է, որ նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցներն անհրաժեշտ են Իրանի իշխանությունների «պահվածքը փոխելու» համար:
«Դա անհրաժեշտ է այն փոփոխությունների համար, որոնց մենք ձգտում ենք: Ճնշում գործադրելուն ուղղված գործողություններն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար մենք սերտորեն համագործակցում ենք երկրների հետ՝ իրանական նավթի արտահանումը հնարավորինս կանխելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պոմպեոն նաև նշել է, որ այն 8 երկրների ցանկում, որոնք արտոնություն կունենան իրանական նավթ գնելու, չենք գտնվի Եվրամիության անդամ երկրները: