Ու՞մ թելն է թելում Լուսավոր Հայաստանի ավագանու անդամը
ОбществоԼենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որոշ ավագանու անդամները՝ ցույց տալու համար, որ օր ու գիշեր աշխատում են, սկսել են անհիմն ու չճշտված փաստերի հիման վրա մեղադրել որոշ տարածքներում շինարարություն իրականացնողներին։ Մասնավորապես՝ ավագանիներից Անի Սամսոնյանը իր գրառման մեջ հայտնում է ապօրինի շինարարության կասեցման մասին՝ Աբովյան 5/5 հասցեում, որը իրականացնում «Մուլտի Գրուպ Կոնցեռնը»։ Նախքան այդ հարկ չհամարելով ճշտել փաստաթղթերը, տեղեկություններ հավաքել նշված ու հարակից տարածքների մասին ավագանու անդամը շտապել է ամպագորգոռ հայտարարություններ անել։
Մինչդեռ իրականությունը հետևայալն է՝ դեռևս հունիսի 25-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը Երևանի քաղաքապետարան է դիմել շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ, իսկ քաղաքապետարանն առ այսօր չի պատասխանել գրությանը, իսկ եթե 30 օր գրությանը պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել, հետևաբար այստեղ ոչ մի ապօրինի գործողություն չկա։
Այս ամենից տրամաբանական հարց է առաջանում, թե ու՞մ թելն է թելում նշված ավագանու անդամը, քանի որ ըստ հավաստի աղբյուրների, այս աժիոտաժի պատճառը հարակից հողի սեփականատերն է, ով կլորիկ գումար ստանալու ախորժակ է ունեցել։
Հ․Գ․ Կարծում եմ նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ներկայիս ավագանու անդամներին բնավ սազեկան չէ։