WP․ Մեքսիկայի հետ սահմանին զինվորականների տեղակայումը ԱՄՆ-ի վրա 200 մլն դոլար կնստի
Международные новостиՄեքսիկայի հետ սահմանին զինվորականների տեղակայումն ԱՄՆ բյուջեի վրա ավելի քան 200 մլն դոլար կնստի՝ տեղեկացնում է The Washington Post-ը։
Թերթը գրում է, որ այս տարվա ապրիլ-սեպտեմբեր ամիսներին 2000 զինվորականների տեղակայումն արդեն 103 մլն է արժեցել, եւ Պենտագոնը սպասում է, որ 2019թ․ սեպտեմբերին այդ թիվը կհասնի 308 մլն դոլարի:
Թրամփն այս շաբաթ կարգադրել է մեծացնել Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը՝ այն հասցնելով 15 հազար զինվորի, որպեսզի կանգնեցնի Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների քարավանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ միգրանտների կողմից քարեր շպրտելը կդիտարկվի որպես հրազենի կիրառում եւ համապատասխան արձագանք կստանա։ Միաժամանակ, նա ասել էր, որ ամերիկյան զինծառայողները կրակ չեն բացի։