ՀԱՊԿ-ում արդեն իսկ գլխավոր քարտուղար են ընտրել․ «Կոմերսանտ»
Международные новости
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, հաղորդում է «Կոմերսանտը»:
«Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինտրիգն այստեղ այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ հենց այդ թափուր տեղը առաջացել է»,-ասված է հոդվածում։
«Ъ»-ի դիվանագիտական աղբյուրները կազմակերպության երեք երկրներում նշում են, որ ամենայն հավանականությամբ նոր գլխավոր քարտուղարը հաջողորդող երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը»,-գրում է «Կոմերսանտը»։
Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ՀՀ-ն հետ է կանչել Յուրի Խաչատուրովին, որը միայն մեկ ու կես տարի հասցրեց պաշտոնավարել նախատեսված 3 տարվա փոխարեն։ Հետկանչի գործընթացը ավարտվել է նոյեմբերի 2-ին։ Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Յուրի Սեմերիովը՝ նախկինում գլխավոր քարտուղարի տեղակալը։
ՀԱՊԿ-ում, աղբյուրների խոսքով, որոշել են նշանակել քարտուղարության լիարժեք ղեկավարի, որոշվել է ղեկավարվել ռոտացիայի սկզբունքով, որի համաձայն՝ Հայաստանից հետո ըստ այբուբենի գլխավոր քարտուղար պետք է նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։