Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր է մինչև 2030 թվականն ավելացնել նավթի արդյունահանման ծավալները
Международные новостиԱրաբական Միացյալ Էմիրություններում մտադիր են մինչև 2030 թվականը ավելացնել նավթի արդյունահանման ծավալներն օրական մինչև 5 մլն բարելով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանը:
«Գերագույն նավթային խորհուրդը հաստատել է 486 մլրդ դիրհամի կապիտալ ծախսերը՝ աջակցելու համար 5-ամյա հեռանկարում նավթի արդյունահանման ծավալների հարստացման ծրագրերին, այդ թվում և գազի արտահանման վերաբերյալ ընկերության նպատակները», - արքայազնը գրել է իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ ԱՄԷ-ի էներգետիկայի և արդյունաբերության նախարարը տեղեկացրել էր, որ մինչև տարեվերջ երկրի արդյունահանման ծավալները կկազմեն օրական մոտավորապես 3.5 մլն բարել: