Վերջին երկու օրում Խոդեյդայում զոհվել է ավելի քան 150 մարդ
Международные новостиԵմենի իշխանությունները հայտնում են, որ Խոդեյդա նավահանգստային քաղաքի շրջանում հակամարտության ծավալման հետեւանքով այս հանգստյան օրերին զոհվել է ավելի քան 150 մարդ՝ ինչպես ապստամբների, այնպես էլ կառավարության ներկայացուցիչների կողմից, փոխանցում է Associated Press-ը:
Պարբերականը հայտնում է, որ օդային եւ հրետանային հարվածներ են հասցվել նավահանգստի շուրջ տեղակայված ապստամբների դիրքերին, եւ հիմա կառավարական ուժերը փորձում են ապստամբներին դուրս մղել:
Նշվում է, որ կատաղի մարտեր են սկսվել նաեւ Բայդա եւ Սաադա նահանգներում:
Հիշեցնենք, որ կոալիցիան ապստամբների դեմ պատերազմին ներգրավված է 2015 թվականից: Եմենյան հակամարտության ընթացքում սպանված մարդկանց թիվը հասնում է 10 հազարի:
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Եմենում հակամարտությունը աշխարհում վատթարագույն հումանիտար ճգնաժամն է: