Պերուում բեռնասայլի ու մարդատար ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
Международные новостиՊերուում մարդատար ավտոբուսի ու բեռնասայլի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Մեքենաների բախման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 39-ը, գրում է TACC-ը` Canaln հեռուստաալիքին հղումով:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 4-ին, Պունո դեպարտամենտում: Բախման պահին ավտոբուսը Յունգույո քաղաքից դեպի Տակնա բնակավայր էր ուղևորվում:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Սկսվել է հետաքննություն՝ միջադեպի պատճառները պարզելու համար: Նախնական տվյալներով՝ վթարի մեղավորը բեռնասայլի վարորդն էր, որը գերազանցել է արագությունն ու դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: