Մակրոնի խնդրանքով չեղարկվել է Փարիզում սպասվելիք Թրամփ-Պուտին հանդիպումը
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամբողջական ֆորմատով սպասվող հանդիպումը Փարիզում տեղի չի ունենա։ Այս մասին հայտնում է kommersant-ը։
Մակրոնը, ինչպես նշում է պարբերականը, չի ցանկացել, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը ստվերի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Մակրոնը Մոսկվային ու Վաշինգտոնին խնդրել է Փարիզում բանակցություններ չանցկացնել՝ Ելիսեյան պալատի կազմակերպած միջոցառումները չստվերելու համար։
Նշենք, որ Փարիզում Պուտին-Թրամփ հանդիպման մասին հայտարարվել էր, երբ վերջերս ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Մոսկվայում էր։ Նոյեմբերի 11-ին կայանալիք միջոցառումներին սպասվում է ավելի քան 80 երկրների ղեկավարների մասնակցություն, որոնց թվում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։