ԵՄ-ն վերահաստատեց հանձնառությունը Իրանի հետ միջուկային գործարքին
Международные новостиԵվրամիությունը Իրանի հետ միջուկային գործարքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում, հանձնառու Է դրա կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտարարել Է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Մենք լիովին հանձնառու ենք մնում իրանական միջուկային գործարքին, եւ դա անելու ենք, քանի դեռ Իրանն այն կատարում Է: Սա այժմ արդեն 12-րդ անգամ հաստատել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը, որը միակ ինստիտուտն Է կոմպետենտ գնահատական տալու համար»,- Բրյուսելում ասել Է նա լրագրողներին:
Սհինասի խոսքով՝ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ համատեղ «աշխատում Է, որպեսզի գործարքը պահպանի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: