Նոքսվիլի բնակիչնեը դրսում են քվեարկել՝ ընտրատեղամասի հոսանքազրկման պատճառով
Международные новостиԱմերիկյան Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի Սիդար-Բլաֆ դպրոցում բացված ընտրատեղամասում գրանցվածները ստիպված են եղել քվեարկել դրսում՝ էլեկտրաէներգիայի մատակարաման դադարեցման պատճառով:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, հոսանքազրկումից հետո պարզվել է, որ պահեստային գեներատորը նույնպես անսարք է, ուստի մարդիկ ստիպված են եղել դրսում լրացնել քվեաթերթիկները:
«Մենք քվեարկությունն անցկացնում ենք թղթյա քվեաթերթիկների միջոցով», - հայտնել է Նոքս շրջանի ընտրական հանձնաժողովի նախագահ Քլիֆ Ռոջերսը՝ ընդգծելով, որ հանձնարարել է ավելի շատ քվեաթերթիկ բերել ընտրատեղամաս:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են նախագահական ժամկետի կեսերին: Կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաև 39 նահանգի ու տարածքի նահանգապետեր:
Առաջին ընտրատեղամասերը բացվել են 05:00-ին (երևանյան ժամանակով ժամը 14:00-ին) Վերմոնտ նահանգում, ժամը 15.00-ին քվեարկությունը սկսվել է Նյու Յորքում, իսկ կավարտվի այն Հավայի նահանգում ընտրատեղամասերի փակմամբ՝ երևանյան ժամանակով նոյեմբերի 7-ին առավոտյան ժամը 08:00-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միջանկյալ ընտրությունների առանցքային հարցն այն է՝ արդյոք Դոնալդ Թրամփի կուսակիցներ հանրապետականներին կհաջողվի տեղերի մեծամասնությունը ստանալ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում և օրենսդիր իշխանության երկու օղակներն իրենց վերահսկողության տակ պահել: