Կոուտինյոն 2-3 շաբաթ չի օգնի «Բարսելոնային»
СпортԲրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վնասվածքի պատճառով առաջիկայում չի օգնի «Բարսելոնային»:
26-ամյա բրազիլացին ազդրի վնասվածք էր ստացել իտալական «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում: Նոյեմբերի 8-ին կայացած բուժզննումը ցույց է տվել, որ նա բաց կթողնի 2-3 շաբաթ, հայտնում է ակումբի կայքը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն 11 խաղում դարձել է 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: