Մեսութ Օզիլն ակնարկել է, թե որտեղ կարող է ավարտել կարիերան
СпортԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատմել է, թե որտեղ և երբ է ցանկանում ավարտել կարիերան:
«Ես 30 տարեկան եմ, սակայն դեռ երիտասարդ եմ: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել, սակայն ես անչափ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս «Արսենալում»: Կարծում եմ` հենց այստեղ էլ կավարտեմ կարիերաս:
Ցանկանում եմ խաղալ մինչև 38 տարեկան: Էմերին հրաշալի մարզիչ է: Ցանկանում ենք շարունակել մեր ելույթները հենց նրա գլխավորությամբ: Նա հասկանում է ֆուտբոլիստներին»,- Օզիլի խոսքն է մեջբերում Evening Standart-ը: