Արոնյանը հաջող է մեկնարկել Тata Steel Chess India մրցաշարում
СпортԿալկաթայում ընթացող Tata Steel Chess India-ում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի մրցաշարի առաջին 3 տուրերում վաստակել է 2 միավոր:
Վերջինս կիսում է 1-ին հորիզոնականը Պենտալա Հարիկրիշնայի և Շահրիյար Մամեդյարովի հետ:
Տուրի առաջին խաղում Արոնյանը մրցել է Հիկարու Նակամուրայի հետ և ավարտել պարտիան 47-րդ քայլին` ոչ-ոքիով: Մյուս տուրում Արոնյանը հաղթել է Սարին Նիհալին, իսկ վերջին պարտիայում ոչ-ոքի խաղացել Վիշվանաթան Անանդի հետ: