Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Երկրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի գրանցվեց
СпортԼոնդոնում կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի երկրորդ պարտիան:
Ինչպես առաջին պարտիայում, այս անգամ ևս Մագնուս Կարլսենն ու Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի են խաղացել` հաշտություն կնքելով 49-րդ քայլին: Առաջին պարտիայում շախմատիստները համաձայնվել էին ոչ-ոքի արդյունքին 115-րդ քայլում:
Հիշեցնենք, որ Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի միջև կտևի մինչև նոյեմբերի 28-ը: