Մակրոնն իրեն եւ Թրամփին աութսայդերներ է անվանել
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ ընդհանուր գծեր ունի, հաղորդում է RT-ն` վկայակոչելով CNN-ով Մակրոնի հետ հարցազրույցը:
«Ես կասեի, որ մենք՝ երկուսս, դասական քաղաքական գործիչների շրջանում աութսայդեր ենք…Մենք հիմնականում դաշնակից ենք ահաբեկչության դեմ պայքարում եւ սերտորեն աշխատում ենք այդ կապակցությամբ», — CNN-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը:
Նրա խոսքով, ինքը եւ Թրամփը գիտեն, որ մի շարք հարցերում իրենց դիրքորոշումները տարբերվում են, բայց դա չի խոչընդոտում նրանց միասին «շատ լավ» աշխատել, քանի որ նրանք կանոնավոր կերպով ուղղակի բանակցություններ են վարում:
Մակրոնն ընդգծել է, որ ինքն, ընդ որում, շատ է տարբերվում Թրամփից, ով իրեն ազգայնական է անվանում:
«Ես ազգայնական չեմ, դա շատ է տարբերվում հայրենասիրությունից: Ես պաշտպանում եմ իմ ժողովրդին, իմ երկիրը, ես իսկապես հավատում եմ, որ մենք ինքնության ուժեղ զգացում ունենք, բայց ես իսկապես հավատում եմ տարբեր ազգերի միջեւ համագործակցությանը եւ վստահ եմ, որ նման համագործակցությունը բոլորի համար լավ է»,-նշել է նա: