Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ G20-ի շրջանակներում հանդիպելու հույս է հայտնել
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փարիզում չի կայացել:
RT France-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկություն է հայտնել, որ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նման հանդիպումներ տեղի չունենան:
«Մենք կպայմանավորվենք, որ այստեղ չենք խախտի ընդունող կողմի աշխատանքային գրաֆիկը. նրանց խնդրանքով այստեղ որևէ հանդիպում տեղի չի ունենա: Այն, հավանաբար, կկայանա քսանյակի շրջանակներում կամ ավելի ուշ: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք երկխոսության», - ասել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները Փարիզում երկկողմ հանդիպում կանցկացնեն նոյեմբերի 11-ին: