Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
ЭкономикаՀայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօր պետք է աշխատել հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ. «Հիմա կան ներդրումային մի քանի նախագծեր, որոնց իմաստը հետևյալն է՝ պոտենցիալ ներդրողները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Սա նշանակում է, որ մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք, այլ Հայաստանի ներսում կվերամշակենք, դրա արդյունքում կստանանք մետաղ, մետաղից էլ այլ արտադրանք: Սա լրիվ ուրիշ բովանդակություն կհաղորդի մեր հանքարդյունաբերության ոլորտին: Իհարկե, այստեղ մենք այս շրջանակի մեջ ունենք այլ կարևոր խնդիր՝ սահմանել ժամանակակից ամենաբարձր բնապահպանական չափանիշները, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- ասաց Փաշինյանը: