Հարկ է Թրամփին հիշեցնել պարկեշտության կանոնների մասին. Ֆրանսիայի կառավարությունն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչած քննադատությանը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը նոյեմբերի 13-ին քննադատությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ, հարկ է հիշեցնել պարկեշտության կանոնների մասին:
Ինչպես հայտնում է Ведомости-ն, այս մասին հայտարարել է ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն:
«Նոյեմբերի 13-ին մեզ մոտ ոգեկոչման արարողություն էր մեր 130 հայրենակցի սպանության առթիվ: Այդ պատճառով ես կպատասխանեմ անգլերեն. common decency-ն (ընդհանուր պարկեշտությունը) բավականին տեղին կլիներ», - ասել է ֆրանսիացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Փարիզում 2015-ի նոյեմբերի 13-ին մի շարք ահաբեկչություններ էին իրականացվել, որոնց հետևանքով 130 մարդ էր զոհվել, այդ թվում և հայազգի Լոլա Ուզունյանը:
Նախօրեին Թրամփը թվիթերյան գրառումներ էր կատարել՝ ծաղրելով և քննադատելով Մակրոնին՝ համաեվրոպական բանակ ստեղծելու մտադրության և ամերիկյան գինու ներկրման մաքսատուրքերի համար: