Միլանում առնվազն յոթ մարդ Է տուժել մետրոյում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով
Международные новостиՆոյեմբերի 15-ի առավոտյան առնվազն յոթ մարդ Է տուժել Միլանի մետրոյում այն բանից հետո, երբ գնացքը կտրուկ արգելակել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rainews24 հեռուստաալիքը:
Ինչպես վկայում են իրադարձությունների վայրում ականատեսների կողմից արված տեսակադրերը, մետրոյի կայարան են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ եւ ոստիկանությունը: Կատարվում Է տուժածների տարհանում: Նրանցից մեկին դուրս են բերել պատգարակով, բայց գիտակցությունը տեղն Է եղել, նրան տարել են շտապ օգնության մեքենայով: Կասկածում են, որ կոտրվել Է նրա ոտքը:
Տուժել Է յոթից մինչեւ տասը մարդ, ծանր վնասվածքներ նրանք չունեն:
Նախնական տեղեկությունների համաձայն, արտակարգ պատահարի պատճառը դարձել Է շարժակազմի կտրուկ արգելակումը՝ կապված Էներգիայի մատակարարման խափանման հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: