ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 23 խաղաղ բնակիչ է զոհվել
Международные новостиՍիրիական Դեյր-էլ-Զոր նահանգում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով 23 մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով SANA գործակալությանը:
«Բնակելի թաղամասերի ուղղությամբ միջազգային կոալիցիայի ավիացիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով Բու-Բադրան և Աս-Սուսա գյուղերում 23 խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանի բնակելի տուն՝ ավերվել», - հաղորդում է գործակալությունը՝ տեղական աղբյուրներին հղումով:
Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: Հոկտեմբերի 13-ին և 19-ին SANA գործակալությունը հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, ինչից հետո սիրիական իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել մեղավորների նկատմամբ և դուրս բերել կոալիցիոն ուժերը երկրից, որոնց՝ Սիրիայում գտնվելն անօրինական է:
Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններ են ծավալում 2014 թվականից: Ընդ որում՝ նրանք գործում են առանց երկրի իշխանությունների համաձայնության: