14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը
ЭкономикаԱրտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը հայտարարագրել է բնակարան, դրամական միջոցներ և պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա եկամտի չափը: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ա. Բալյանը շարժական գույք չի հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 2 750 000 ՀՀ դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 13 000 եվրո:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 407 737 ՀՀ դրամ:
Նշենք, որ 1996–2017 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ: 2017–2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը: