Թուրքական աղբյուրը «պաղեստինյան հետք» է հայտնաբերել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում
Международные новостиՉորս հոգանոց խումբը, որը Ստամբուլ էր ժամանել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետքերը թաքցնելու համար, ուղարկվել էր Լիբանանից՝ պաղեստինցի Մուհամեդ Դահլանի կողմից:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Yeni Safak թերթը՝ վերջինիս անվանելով Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ-Նահայանի «գլխավոր վարձու մարդասպան»: Դահլանը, որը Պաղեստինի Անվտանգության ծառայության նախկին ղեկավարն է, 2011-ի հունիսին հեռացվել է Պաղեստինի Ազգային ազատագրման շարժման շարքերից:
Թուրքիայի անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ Դահլանն ակտիվ դերակատարություն է ունեցել «քողարկման խմբի» ստեղծման գործում, որին հանձնարարվել էր վերացնել սպանության հետքերը: Աղբյուրը հայտնում է, որ նույն խումբը կանգնած է 2010-ին ԱՄԷ-ում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գլխավոր գործիչներից մեկի՝ Մահմուդ ալ-Մաբհուհի սպանության հետևում:
Հիշեցնենք, որ թուրք քննիչները քիմիական նյութերի հետքեր էին հայտնաբերել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության այգու ջրհորում: Ենթադրվում է, որ Խաշոգջիի մարմինը, հավանաբար, ոչնչացվել է քիմիական նյութերի միջոցով: