Marca. «Ռեալը» պատրաստվում է առաջարկով դիմել ՊՍԺ-ին
Спорт«Բարսելոնան» և «Ռեալը» շարունակում են հետաքրքրված մնալ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով:
26-ամյա հարձակվողը 2013-ից 2017 թվականներին հանդես է եկել «կապտանռնագույնների» կազմում, որից հետո տեղափոխվել է Ֆրանսիա:
Թե՛ «Բարսելոնայի» ղեկավարությունը, և թե՛ թիմի ֆուտբոլիստները, ինչպես նաև անձամբ բրազիլացին պատրաստ են հնարավոր վերադարձին:
Սակայն իրավիճակի նման զարգացմանը կարող է խոչընդոտել Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև ֆուտբոլիստի տրանսֆերային բարձր արժեքը:
«Արքայական ակումբը»` Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, վաղուց ցանկանում է թիմում տեսնել Նեյմարին: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալը» պատրաստ է բավականին բարձր արժեքով գնել Նեյմարի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի դիմաց վճարել է 222 մլն եվրո: