Բենյամին Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը
Международные новостиԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կղեկավարի նաև երկրի պաշտպանության նախարարությունը: Այդ մասին նա հայտարարել է հեռուստաուղերձի ժամանակ:
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական էր տվել՝ իր անհամաձայնությունը հայտնելով Իսրայելի կողմից Գազայի հատվածում կրակի դադարեցմանն ու պաղեստինյան կողմի նկատմամբ սանկցիաների մեղմացմանը:
«Հասկանալի պատճառներով ես չեմ հրապարակային ներկայացնել այն ինֆորմացիան, որը տիրապետում եմ ես, ուժային կառույցներն ու Գլխավոր շտաբը: Դուք ականատես եք լայնամասշտաբ ռազմական գործողությունների միայն մի մասին: Ես պատրաստվում եմ ավարտին հասցնել պատերազմը և Իսրայելի ժողովրդին խաղաղություն ու անվտանգություն պարգևել», - ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը ղեկավարում է նաև երկրի արտաքին գործերի, առողջապահության և ինտեգրացիայի նախարարությունները:
Բենյամին Նեթանյահուն հեռուստատեսային ուղերձի ժամանակ նաև անթույլատրելի է համարել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Ազգային անվտանգության տեսանկյունից մենք հիմա ծանր ժամանակաշրջան ենք ապրում: Այդպիսի իրավիճակում անպատասխանատու քայլ կլինի հրաժարական տալ կամ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել», - նշել է վարչապետը: