Հայ մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա
СпортՍպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ին կմեկնի Գերմանիայի Գոթբուս քաղաք, որտեղ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա վերջին` 8-րդ փուլի մրցմանը:
Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (օղակների վարժություն) եւ Հարություն Մերդինյանը (նժույգի թափեր), փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Մարմնամարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Սպասարկող մրցավարների թվում կլինի Արթուր Գյուրջինյանը: