ՀԱՕԿ-ը մշտապես փորձել է զերծ մնալ ֆեդերացիաների աշխատանքներին միջամտելու փորձերից մինչեւ ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալը. Հրաչյա Ռոստոմյան
ИнтервьюՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հարցազրույցը Aravot.am-ին
–Պարոն Ռոստոմյան, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված աղմուկը կարծես թե դեռ չի հանդարտվում: Մարզաշխարհի ներկայացուցիչների կողմից հնչում են մեղադրանքներ, ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն էլ հակադարձում է փոխադարձ մեղադրանքներով: Կարող եք մանրամասնել, թե գործընթացն այժմ ինչ փուլում է գտնվում և ի վերջո ինչպես է այս հարցը հանգուցալուծվելու:
-Տարբեր առիթներով արդեն իսկ ասել եմ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես փորձել է զերծ մնալ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքներին միջամտելու փորձերից, մինչև այն պահը, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես օլիմպիական շարժումը համակարգող և կարգավորող ներազգային կառույց (ՄՕԿ-ի Օլիմիական խարտիայի ուժով)՝ տեսնում է դրա ծայրահեղ անհրաժեշտությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի դեպքում իրավիճակն արդեն իսկ այդպիսին է: Այս պահից սկսած ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ սկսում է քննարկումներ՝ բռնցքամարտի ապագայի հետ կապված հարցերը պարզաբանելու նպատակով: Հարցի կարգավորման աշխատանքները ընթանալու են երկու ուղղությամբ՝ հետ կանչել ԱԻԲԱ-ից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար տրված ՀԱՕԿ երաշխավորությունը և ԱԻԲԱ-ին առաջարկել կազմակերպել (ԱԻԲԱ-ի ներկայացուցչի մասնակցությամբ) Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր արտահերթ ընտրություններ՝ այս անգամ արդեն ԱԻԲԱ-ի կանոնակարգի բոլոր կանոնների պահպանմամբ և կանոնակարգի տառին համապատասխան: Կարծում եմ, սա միակ օպտիմալ լուծումն է այս փուլում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: