Անձնական ամբիցիան և հայրենի բռնցքամարտը
АналитикаԱրդեն մի քանի ամիս է ինչ հայրենի սպորտում արշալույսները խաղաղ չեն։ Պատճառը Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն էին։ ՀՖԲ նախագահ Արթուր Գևորգյան ընտրությունները կեղծելով վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում, ինչն իր հերթին դժգոհության ալիք բարձրացրեց բռնցքամարտի աշխարհում. այս գործընթացում Գևորգյանին սատարեցին միայն իր մի քանի «գրպանային» բռնցքամարտիկները, ովքեր ֆեդերացիայում ունեն արտոնյալ կարգավիճակ:
Որոշ ժամանակ անց Գևորգյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով ՀԱՕԿ նախագահին զերծ մնալ կառույցը տոտալ վերահսկողության տակ պահելու մտադրությունից: Կարևոր է նշել, որ ավելի վաղ ֆեդերացիայի աշխատակիցները Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ ցանկանում են ստեղծել նոր բռնցքամարտի ֆեդերացիա: Ծառուկյանը լսեր էր մարզաշխարհի ներկայացուցիչների արդարացի պահանջը: Բռնցքամարտի ներկայացուցիչները Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էին դրել ՀԲՖ նախագահի ընտրությունների արդյունքները՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում, որտեղ կարտահայտվի իրենց իսկական կամքը:
Ակնհայտ է մի բան, որ Գևորգյանն ըստ էության բռնցքամարտի աշխարհում անընդունելի տիպաժ է, չունի մարզիկների աջակցությունը, և ուղղակի արհեստական լարվածություն է ստեղծում՝ փորձելով դիվիդենտներ շահել և համակիրների բանակ ավելացնել, ինչն իհարկե տհաճ պահվածք է: Կարելի է նկատել, որ ֆեդերացիայումստեղծվելէոչառողջմթնոլորտ,և որոշումներն ընդունվում են ուղղակի ըստ քմահաճույքի՝ կոնկրետ անձի շահերը սպասարկելու համար:
Գագիկ Ծառուկյանն իր ողջ գործունեության ընթացքում անվերապահորեն նպաստել է հայրենի սպորտի զարգացմանն ու բարգավաճմանը: Դա է վկայում սպորտում ունեցած մեր անընդհատ աճող հաջողություններն ու ոսկե մեդալների շքերթները, որոնք մեր մարզիկները բերում են համշախարհային արենաներում առաջին հորիզոնականներ նվաճելով:
Այս ֆոնին անտրամաբանական է հայտարարություն տարածել և ամպագորգոռ ասել, «իմ հայտարարությունից հետո, որ ուզում եմ թեկնածություն դնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնի համար» առիթ հանդիսացավ այս ամենի, սա ինչ խոսք մանկամտություն և դիլետանտություն, բնորոշելուց բացի այլ բան հնարավոր չէ:
Ցավոք պետք է փաստենք, որ ըստ էության՝ այս ամենը կարծես թե երկար է շարունակվելու, ինչը բնականաբար վնաս է հասցնելու մարզաձևի զարգացմանը Հայաստանում և այլ երկրներում։
Հ.գ. Ակնհայտ է մի բան՝ Գևորգյանի տրամաչափի անհատին դժվար կլինի տարաձայնություն ունենալ Ծառուկյանինման սպորտային գիգանտի հետ, առավել ևսլարվածությունունենալ: