Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ԻՊ-ի վերջին հարավային հենակետում
Международные новостиՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սիրիական բանակն ավարտին է հասցրել ռազմական գործողությունները Աս-Սաֆա հրաբխային հովտի շրջանում, որտեղ գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների տիրապետության տակ մնացած վերջին հենակետը, հաղորդում է РИА Новости-ն:
Սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել Աս-Սաֆայի շրջանում և ոչնչացնել այնտեղ եղած գրոհայիններին, որոնք ունեին «մեծ քանակությամբ» նորմալ ու խոշոր տրամաչափի զինամթերք:
«Այս հաղթանակի կարևորությունն այն է, որ սա ԻՊ-ի վերջին հենակետն էր երկրի հարավում գտնվող սիրիական անապատում», - ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: