Ինքնասպանության փորձ Երևանում. տղամարդիկ կամրջի եզրին պահանջում էին հանդիպում Փաշինյանի հետ
ОбществоՆոյեմբերի 19–ին Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երկու տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնացել, որ ցած կնետվեն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ: Ինքնասպանության փորձը կանխվել է։
Տղամարդիկ պահանջել են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և հրաժարվել են որևէ մեկի հետ բանակցություններ վարել:
Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանն ասել է, որ նրանք մանկատան սաներ են եղել։