Ереван, 13.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятся Прокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида Минасяна СК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производство Главы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствами Число жертв израильских ударов по Ливану возросло до 303 Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистов Глава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес России Циклон, снег и резкое потепление: погодные качели в Армении 2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»


Աղվան Պողոսյան. «Նոր ԱԺ–ն երկար չի գոյատևի՝ կարճ կյանք է ունենալու»

Политика

Հեղափոխությունից հետո հնչած խոստումները յոթ ամիս անց գործնական լուծումներ դեռ չեն ստացել: Նման դիրքորոշում ունի «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը, որն առանձնացնում է նաև խնդիրներ՝ կապված առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների հետ: 

«Այս պահին ունենք մի վիճակ, երբ հնչել են խոստումներ, բայց քաղաքացու կյանքում որևէ ռեալ փոփոխություն չի եղել: Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններն են, հայտարարվել էր, որ պետք է Ընտրական, ինչպես նաև Կուսակցությունների մասին օրենքներում փոփոխություններ լինեն, հավասար պայմաններ լինեն, խոսվել էր նաև վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու մասին: Գլխավոր խնդիրն այն էր, որ մենք ունենայինք նորմալ քաղաքական դաշտ: Իսկ ի՞նչ ունենք այսօր. Սերժ Սարգսյանի հագով «կարած» Սահմանադրությունը, ռեյտինգային համակարգը այս պահին հագել է գործող իշխանությունը: Ստացվում է, որ առանց որևէ բան փոխելու և նույն մեթոդներով ենք գնում ընտրությունների: Ի՞նչ տարբերություն 2017 թվականի ու ներկայիս ընտրությունների միջև: Եթե քաղաքացուն ծրագրային, գաղափարական առաջարկներ չենք ներկայացնում, ապա գլխավոր հարցերից և ոչ մեկը չի լուծվել: Էլ չասեմ արտաքին քաղաքականության ձախողումների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական վատ վիճակի մասին: Թեև խոստումներ եղել են, բայց գործնականում որևէ բան չի փոխվել: Այսինքն՝ մեր ընտրությունն այս պահին կանգնած է վատի ու ավելի վատի միջև: Ո՞րն են ընտրում մեր քաղաքացիները»,–Orer.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկավարը:

Նրա խոսքով, բավարար չէ միայն այն, որ քաղաքացին վերջապես իր ազատ ընտրությունն է կատարելու, և ընտրակաշառքի գործոնն ու շատ արատավոր բարքեր գրեթե հավասարեցվել են զրոյի: 

«Խոսվում է, թե ընտրակաշառքը բացառված է և այլն, և այլն: Իսկ ի՞նչ է ենթադրում ռեյտինգայինը: Վստա՞հ եք, որ վարչական ռեսուրսի օգտագործում չի լինելու: Ես Գեղարքունիքի մարզից ահազանգեր ունեմ, որ մարդկանց վախեցնում են. դպրոցի տնօրեններին, գյուղապետներին ասում, որ եթե մեր օգտին չաշխատեք՝ ձեր դեմ ինչ–ինչ չարաշահումների հիման վրա քրգործեր կհարուցվեն: Իհարկե, ի տարբերություն 2017թ. ընտրությունների, ընտրակաշառք գրեթե չի լինելու, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավարական ընտրություն ենք ունենալու: Ժողովրդավարական ընտրություններ կլինեն, երբ հստակ ծրագիր, տեսլական լինի առաջիկա գոնե 5 տարվա վերաբերյալ, բայց այս պահին մարդիկ 100–150 հոգանոց ցուցակ գրելու խնդիր ունեն»,–նշեց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հասարակությունն ընտրելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցուցակը, այլ ընտրելու է հենց Ն. Փաշինյանին. «Հասարակությունը չի ճանաչում «Իմ քայլը» դաշինքի համարներին, ընկալելի է միայն Նիկոլ Փաշինյանի գործոնը: Ստացվում է՝ ընտրում ենք անձի, այսինքն՝ անձի իշխանությունը... Ավելի քան 7 ամիս առաջ էլ էր նույնը... Սերժ Սարգսյանին էլ էին անփոխարինելի համարում, տեսանք՝ վերջն ինչ եղավ: Նույն ճակատագիրը սպասվում է Նիկոլ Փաշինյանին»:

Ա. Պողոսյանն ընդգծեց՝ չի դասվում գործող իշխանությանը քննադատող այն անձանց շարքերին, որոնք 6, 7 կամ 1 տարվա ընթացքում ռեալ փոփոխություններ էին ուզում. «Այն, որ գործող իշխանությունը վատ ժառանգություն է ստացել՝ փաստ է: Բայց կան առանցքային մի քանի հարցեր, որոնք պետք է լուծվեին, որ վաղվա տեսլականն ընկալելի լիներ: Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկում ենք ինչ–որ շոուների մակարդակում: Մարդկանց բռնել՝ բաց թողնել, բռնել՝ բաց թողնել... Այսինքն՝ ցուցադրական շոուներ, որ էյֆորիկ զանգվածին կարողանան տաք վիճակում պահել: Բայց մարդկանց ասֆալտին փռելով՝ կոռուպցիա չեն բացահայտում: Կոռուպցիայի բացահայտումն այդպես չի սկսվում»:

Աղվան Պողոսյանը շեշտեց, որ այս պահին քաղաքական դաշտ գրեթե չունենք: «Այս պահին իրավիճակ թելադրողը մթնոլորտն է: Վստահ եմ, որ դեկտեմբերի 9–ին գործող իշխանությունը հաղթանակ է տանելու, բայց դա չի լինելու ծրագրային հաղթանակ: Լինելու է նույն՝ «սևի» ու «սպիտակի» ընտրություն: Այսինքն՝ գործելու է Երևանի ավագանու ընտրությունների տրամաբանությունը, ըստ որի՝ սրանք սև են, սրանք՝ սպիտակ, սևերին պետք է մերժենք, որ ռևանշի հնարավորություն չլինի: Քաղաքական համակարգը կազուսի մեջ է: Դեկտեմբերի 9–ից հետո բացը պետք է լրացվի, բայց ես չեմ տեսնում, որ խորհրդարան անցնող որևիցե ընդդիմադիր ուժ, եթե, իհարկե, այդպիսին կա, կկարողանա այդ բացը լրացնել: Այդ բացը կլրացվի խորհրդարանից դուրս: Կլինի նոր մոտեցում, կլինեն նոր առաջարկներ, որովհետև առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանը չի կարողանալու մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալ»,–ասաց նա:

Դիտարկմանը, թե ձևավորվելիք ԱԺ–ի՝ անցումային լինելու հնարավորությունը դուք ևս չեք բացառում, Աղվան Պողոսյանը նախ շեշտեց, որ նման կանխատեսում ինքն արել է նաև 2017թ. ԱԺ–ի վերաբերյալ: 

«Նախ՝ չկան կուսակցություններ, որոնք հստակ տեսակետներ են արտահայտում Արցախի հարցով, տնտեսության մասով: Տարածաշրջանում մեր դերի ու դիրքի մասին ևս հստակ տեսակետ չկա: Նոր ԱԺ–ն երկար գոյատևման ենթակա չէ: Ի վերջո, հանդիպելու է խնդրի և մի տեղից «պայթելու» է: Կարճ կյանք է ունենալու, որովհետև ստեղծել ենք նաև մի իրավիճակ, ըստ որի՝ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան 100 հազար մարդ հանել փողոց ու նոր ընտրություն պահանջել, որովհետև գործող իշխանությունը մեն-մենակ է մնալու խնդիրների առաջ: Իրենք չունեն տեսլական… Ես չգիտեմ՝ ուր է գնում իմ երկիրը...»,–ասաց նա: 

Աղվան Պողոսյանն ընդգծեց, որ նորանկախ պատմության մեջ ունենալու ենք ամենաապաքաղաքական ընտրություններն ու ամենաապաքաղաքական խորհրդարանը:

Снова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео) Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьнике