Տիագո Մոտա. Մոուրինյուն ֆուտբոլի մեջ գեղեցկություն չի փնտրում. նրան թշնամի է պետք
СпортՖրանսիական ՊՍԺ-ի ու Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպան Տիագո Մոտան խոսել է Ժոզե Մոուրինյուի մասին, ում հետ ֆուտբոլիստը նախկինում աշխատել է իտալական ակումբում.
«Մոուրինյուն հաղթող է: Նրա մտքում կա միայն մեկ նպատակ` հաղթանակ: Միայն հաճույքի համար նա ֆուտբոլով չի զբաղվի: Ժոզեն երկու կողմ ունի: Կամ նա ուրախանում է իր թիմի հաղթանակից հետո, կամ «ափերից դուրս է գալիս», երբ թիմը պարտվում է:
Նրա տրամադրությունը փոխվում է կապված խաղի արդյունքից:
Եթե նրա թիմը պարտվում է, ապա նա դրա մեջ ոչ մի դրական բան չի կարող գտնել: Եթե նույնիսկ նա հաղթի, առանց դինամիկ ու գեղեցիկ խաղի, ապա միևնույն է ուրախ է լինում: Մոուրինյուն ֆուտբոլի մեջ գեղեցկություն չի փնտրում, նրան թշնամի է պետք: Եթե նա չկա, ապա Ժոզեն ինքն իր համար է դա ստեղծում»,- Մոտայի խոսքերը մեջբերում է Goal-ը: