Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել. Bloomberg
Международные новостиՍաուդյան Արաբիան նոյեմբերի սկզբին օրական մոտ 10.8-10.9 մլն բարել նավթ է արդյունահանել: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ որոշակի օրերի շուկայում մատակարարումների ծավալը գերազանցել է 11 մլն բարելը:
Այդպիսով, Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալը հարստացրել է՝ հասցնելով պատմական առավելագույն չափի: Արդյունահանման նախորդ ռեկորդը սահմանվել է 2016-ի նոյեմբերին՝ օրական 10.72 մլն բարելի մակարդակով: Միևնույն ժամանակ նշվում է, որ դեռևս 2017-ի հունվարին արդյունահանման ծավալը նվազել էր մինչև 9.8 մլն բարել:
ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերին թագավորությունն օրական 10.65 մլն բարել նավթ է արդյունահանել: Սակայն Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ բեն Աբդել Ազիզ ալ-Ֆալեհը հայտարարել էր, որ նոյեմբերին արդյունահանման ծավալը կմեծանա հոկտեմբերի համեմատ: