Ереван, 09.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников В Великобритании подтвердили третий случай заражения хантавирусом В Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанные Россия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центру Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким В Армении стартовала агитационная кампания к парламентским выборам Партия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампании Пять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам


Հայ 40-ամյա դարպասապահը. Ռոման Բերեզովսկու հարցազրույցը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին

Спорт
Եվրո-2016-ի որակավորման փուլի՝ Պորտուգալիայի դեմ հանդիպմանն ընդառաջ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկու մասին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ «Հավաքականում յուրաքանչյուր հանդիպումն ինձ համար տոն է»,- UEFA.com-ին տված հարցազրույցում ասել է Ռոման Բերեզովսկին, ով 40 տարեկան է, բայց չի շտապում ավարտել կարիերան։ 1996 թվականի օգոստոսին Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Ռոման Բերեզովսկին։ Երիտասարդ դարպասապահը օգնեց գոլազուրկ ոչ-ոքի խաղալ Պորտուգալիայի հետ Երևանում և երկար տարիներ մնաց հայկական թիմի համար առաջինը։ Այսօր նա 40 տարեկան է, և նա կրկին պատրաստվում է կասեցնել պորտուգալական հարձակումները։ Ալգարվեում կայանալիք խաղից օրեր առաջ նա կիսվեց UEFA.com-ի հետ իր հիշողություններով ու ակնկալիքներով։ «Դժվար է ինչ-որ բան հիշել 1996-ից,-խոստովանում է Բերեզովսկին։ - Հիշում եմ՝ մեծ ճնշում կար, գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ։ Այդ ժամանակ վատ խաղ չանցկացրինք։ Վերջնամասում պորտուգալացիները 11-մետրանոցի իրավունք ստացան, և ես, ինչպես երբեք, ուզում էի այն որսալ։ Գնդակը դարպասաձողին դիպավ, ու մենք ոչ-ոքի ավարտեցինք։ Ա՜յ թե ուրախություն էր հանդիպումից հետո»։ Մինչ այժմ Հայաստանը չորս անգամ է հանդիպել Պորտուգալիային։ Բերեզովսկին մասնակցել է երեք հանդիպման ու ևս մեկ անգամ հավաքականին օգնել սեփական դաշտում ոչ-ոքի՝ արդեն 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Եվրո-2008-ի որակավորման փուլում։ Պատասխան խաղում ֆավորիտը հաղթել է նվազագույն առավելությամբ։ «Հստակ հիշում եմ, թե ինչ ուժ էր դիմակայում մեզ,-պատմում է դարպասապահը։ - Ում անունն էլ տալու լինեինք, բոլորը հայտնի ֆուտբոլիստներ էին, բոլորը ծարավի էին իրենց ցույց տալու միջազգային ասպարեզում։ Բայց մեր համախմբվածությունը մրցակցին թույլ չտվեց իրացնել իր այդ գերազանցությունը։ Ի վերջո ֆուտբոլ խաղում են ոչ թե անունները, այլ ֆուտբոլիստները»։ Այդ ժամանակներից Հայաստանի հավաքականում ներկայումս երեք ֆուտբոլիստներ են մնացել՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Արզումանյանն ու Էդգար Մանուչարյանը։ Պորտուգալական թիմն էլ արդեն այն չէ, բայց դա իրերի դասավորությւոնը չի փոխում։ «Ինչպիսին էլ լինեն անունները, պորտուգալացիները միշտ ուժեղ են։ Իզուր չէ, որ նրանց «եվրոպական բրազիլացիներ» են անվանում,-ընդգծում է վետերանը, ով երկրի պատիվը պաշտպանել է 90 հանդիպումներում։ - Ինչպես բոլորը, ովքեր խաղում են Պորտուգալիայի դեմ, մենք պետք է զգուշանանք Կրիշտիանու Ռոնալդուից՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկից»։ Հատկապես որ հենց Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը 2007-ի օգոստոսի 22-ի խաղում։ Թեև Հայաստանը պատմականորեն իրեն ցույց է տվել որպես անհարմար մրցակից պորտուգալական հավաքականի համար, Բերեզովսկին պատրանքներ չունի։ «Դժվարագույն հանդիպում է լինելու,-ընդունում է նա։ - Պորտուգալացիները հիմա էլ խմբի ֆավորիտներից են։ Մեզ համար շատ կարևոր է պահպանել մեկնարկային հարձակողական խաղը, առանց դրա, համոզված եմ, ոչինչ չի ստացվի։ Հանդիսատեսը նրանց առաջ կմղի, ու մենք պետք է դրան պատրաստ լինենք Մեզ պետք կլինի առավելագույնս կենտրոնացած խաղալ պաշտպանությունում ու որսալ մեր պահերը հարձակման գծում։ Բեռնար Շալանդի սաները երկու խաղից հետո կարող էին մեկի փոխարեն երեք միավոր ունենալ, եթե Սերբիայի դեմ խաղում 89-րդ րոպեին բաց չթողնեին հաղթանակը։ Բայց եթե այն ժամանակ հայերը չէին կարող հույս դնել հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների վրա, ապա հիմա Պորտուգալիա մեկնել են բոլոր լավագույնները՝ բացի Արազ Օզբիլիսից։ «Այսօրվա կազմը լավն է,-կարծում է դարպասապահը,-անցյալ խաղում մենք առանց հարձակման առաջատարների ցույց տվեցինք, որ կարող ենք գոլ խփել ու չպարտվել։ Բայց Հենրիխ Մխիթարյանի ու Յուրա Մովսիսյանի դերը շատ մեծ է»։ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում առաջին անգամ 24 հավաքական կխաղա, ինչը հնարավորություն է տալիս թիմին հաղթահարել որակավորման փուլը, մանավանդ որ խմբում դեռ ոչ մի թիմ մեկից ավելի հաղթանակ չի տարել։ Բերեզովսկին էլ է այդ մասին երազում. «Մենք այնպիսի խմբում ենք, ուր բոլորը բոլորից կարող են միավորներ խլել։ Ես հավատում եմ հավաքականի հաջողությանը։ Ֆրանսիայի ուղեգրի համար պայքարը մինչև վերջին տուրը շարունակվելու է։ Կարևորն այն է, որ ամեն աղից առաջ գիտենք՝ կարող ենք միավորներ վաստակել, անկախ մրցակցի ով լինելուց»։ Բերեզովսկին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է դեռևս ԽՍՀՄ առաջությունում՝ «Կոշկագորեց» թիմի կազմում 1991-ին։ Բայց որտեղ էլ նա խաղացել է, միշտ կարողացել է համապատասխանել ժամանակի պահանջներին։ «Ֆուտբոլն, իհարկե, տեղում չի կանգնում, զարգանում է; Հիմա այն ավելի արագ է դարձել, պահանջվում է ավելի մեծ ֆիզիկական պատրաստվածություն։ Շատ են փոփոխությունները։ 90-ականների կեսերին մեզ մոտ անցումային շրջան էր, հետխորհրդային տարածքներում շատ հարցեր ու դժվարություններ կային։ Պայմաններն այնպիսին չէին, ինչպիսին հիմա»,-նշում է նա։ UEFA.com Սեպտեմբերին Բերեզովսկին դարձավ Եվրո-2016-ի որակավորման փուլի ամենատարեց ֆուտբոլիստը՝ խաղալով 40 տարեկան 34 օրական հասակում։ Պորտուգալիայի դեմ խաղում նա պետք է շրջանցի հյուսիսիռլանդացի Մայք Թեյլորին, լեհ Եժի Դուդեկին ու շոտլանդացի Ջիմ Լեյթոնին և դուրս գա եվրոպական հավաքականների ամենատարեց ֆուտբոլիստների ցանկի տասներորդ հորիզոնական. Բերեզովսկին այդ խաղում կլիի 40 տարեկան 101 օրական։ Իսկ ավարտել նա չի պատրաստվում։ «Իզուր չեն ասում, որ դարպասապահը թիմի կեսն է։ Բայց շնորհիվ այն բանի, որ մեր հարձակման գիծն ավելի ուժեղ է դարձել, ինձ համար էլ խաղալն ավելի հեշտ է դարձել»։ Թեև Բերեզովսկին հավաքականին է նվիրել 18 տարի, որևէ խոսք չի կարող լինել հոգեբանական հոգնածության մասին, անգամ չնայած Մոսկվայի «Դինամոյում» նա միշտ չէ, որ ընդգրկվում է մեկնարկային կազմում։ «Հավաքականում յուրաքանչյուր խաղ ինձ համար տոն է,-ուղիղ ասում է նա,-ուրախ եմ, որ Հայաստանում նման տաղանդավոր խաղացողների սերունդ է հասունացել։ Անում եմ ամեն ինչ, որ հետ չմնամ երիտասարդներից, և կխաղամ հավաքականում այնքան,ինչքան ուժերս հերիքեն ու ինչքան ինձ հրավիրեն»։
В Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа