Իսպանիայում Ադրբեջանի դեսպանի շուրջ սկանդալն ահագնանում է
Международные новостиԻսպանիայում Ադրբեջանի դեսպանը մեծ սկանդալի կենտրոնում է հայտնվել:
Minval.az-ը հաղորդում է, որ դեսպան Անար Մագերամովը անցյալ շաբաթ ԲՊՀ-ի ազատված ռեկտորի որդին է: Ազատման պատճառն այն է, որ ռեկտորը Մադրիդում հարբած վիճակում անկարգություն էր առաջացրել: Նա ադրբեջանական պատվիրակության կազմում մասնավոր ինքնաթիռով մեկնել էր մասնակցելու միջազգային համաժողովին: Ամեն ինչ սկսվել էր այն պահից, երբ հանկարծակի 2 ժամով հետաձգվել էր Airbus-А319-ը, որում գտնվում էին պատվիրակության անդամները: Հետաձգման պատճառը ակադեմիկոս Աբել Մագերամովի երկու տոննա քաշով ուղեբեռն էր: Ուղեւորության մասնակիցները նույն իրավիճակում են հայտնվել նաեւ Մադրիդից վերադառնալու օրը՝ նոյեմբերի 10-ին: Ինքնաթիռին թույլատրել են թռչել միայն 2 տոննայանոց ուղեբեռի բեռնաթափումից հետո, որը պատկանում էր ակադեմիկոսին եւ նրա որդուն:
Պարզվել է, որ Աբել Մագերամովը եւ նրա որդին ուղեբեռի հատվածում իսպանական գինու տակառներ են բեռնել: Գինով լցված տակառները մաքսանենգ ճանապարհով Իսպանիայից Ադրբեջան են հասնում, իսկ հետո շշալցվում են եւ ապօրինի կերպով հետ են ուղարկվում: Այնուհետ որպես իսպանական գինիներ դրանք վաճառվում են Աբել Մագերամովին պատկանող Հանդիսությունների տանը, ռեստորաններում եւ առեւտրի այլ կետերում:
Missiya.az կայքը Անար Մագերամովի հետ կապված դիմել է ԱԳՆ: ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան կարճ պատասխան է տվել. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»: